«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի բժիշկները՝ վարիչ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ, փետրվարի 2-4-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցել են «Երիտասարդ սերունդ» պահպանողական ռինոպլաստիկայի կոնգրեսին։ Կոնգրեսին մասնակցել են տարբեր երկրներից ոլորտի լավագույն մասնագետները, որոնք կիսվել են իրենց փորձով` պատասխանելով պահպանողական ռինոպլաստիկային վերաբերող հիմնական հարցերին։
Կոնգրեսի օրակարգում էին ռինոպլաստիկայի մասին ամենատարբեր հարցեր՝ սկսած մեթոդների ընտրությունից, վերջացրած բարդություններից խուսափելը, դրանք բուժելը, կոսմետիկ պրոցեդուրաները, դեմքի հետ քթի ներդաշնակությունը։ Գիտական ծրագիրը բաղկացած էր տեսական եւ գործնական մասից՝ դասախոսություններ եւ վիրահատություններ՝ կլոր սեղաններով։
Համալսարանական հիվանդանոցի բժիշկները կարեւորում են միջոցառմանը մասնակցությունը՝ նշելով, որ կոնգրեսին ներկայացված նորագույն մոտեցումները կիրառելու են հետագա վիրահատություններում՝ ավելի կատարելագործելով մատուցվող ծառայությունների որակը։
.png)